Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալել էր շոտլանդական «Սելտիկին»: Հանդիպումն, ինչպես և սպասվում էր, անցել է հյուրերի գերազանցությամբ: Նրանք երեք անպատասխան գնդակ են խփել մեր թիմի դարպասն ու սկզբունքորեն իմաստազուրկ դարձրել պատասխան հանդիպումը, քանի որ նման պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստներով անհնար է դիմակայել «Սելտիկի» պես որակյալ թիմին: