Հետևելով ՀՀ կառավարության առաջարկին՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ որոշում է կայացրել ներել ֆիզիկական անձ հաճախորդների բացառությամբ (անհատ ձեռնարկատերերի և նոտարների) 2018թ. մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված անհուսալի բոլոր վարկերի տույժերը և տուգանքները: Հայտարարությունում բանկը նշում է, որ «վերը նշված վարկառուները կարող են այցելել Բանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և ներկայացնել համապատասխան դիմում՝ պարտքի վերանայման վերաբերյալ: Ըստ այդմ՝ Բանկը յուրաքանչյուր վարկառուի համար վարկի մնացորդի և տոկոսագումարի համար մարման նոր ժամանակացույց սահմանելու պատրաստակամություն է հայտնում մինչև 10 տարի ժամկետով՝ հաշվի առնելով վարկառուի դրամական հոսքերը, պարտքի մեծությունը և առաջարկվող ապահովվածությունը»:
                                                                                                                Սոնա ԳԻՇՅԱՆ