Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ կառույցը չի իրականացնում այն ստուգումները, որի մասին նախապես հայտարարվել էր: Խոսքը մասնավորապես վերաբերել է Պաշտպանության նախարարությանը։ Դավիթ Սանասարյանը վարչապետին պատասխանել է, որ այս պահին Պաշտպանության նախարարությունում կան քրեական գործեր, որոնք իրենց խանգարում են ընթացիկ գործերի իրականացման հարցում, այդ պատճառով էլ սպասում են դրանց ավարտին։ Սանասարյանը հավելել է, որ այսօր գտել են գողացված տրանսֆորմատոր, որի արժողությունը մի քանի միլիոն է, գործը ուղարկել են դատախազություն:

Դավիթ Սանասարյանը նաեւ ասել է, որ առաջիկայում բացահայտումներ կլինեն քաղաքապետարաններում, իսկ լրագրողի հարցին թե արդյո՞ք նոր պաշտոնյաները հասցրել են չարաշահումներ թույլ տալ, Սանասարյանը բացասական է պատասխանել:

Սոնա ԳԻՇՅԱՆ