Կառավարությունը հայկականին անցնելու ու մեր տեղականը քարոզելու ոչ մի հնարավորություն, կարծես, բաց չի թողնում։ «Apple» ընկերության համակարգիչներին վերջերս փոխարինման էին եկել Արմթաբերը, այսօր էլ ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչների գործերն են «հրամցվել» կառավարության անդամներին։

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքի էր եկել գրքերով, որոնք «Անտարես» հրատարակչությունն էր նվիրել կառավարությանը՝ առաջարկով՝ կարդալ ժամանակակից հայ գրականություն։ Երբ նիստի վերջում վարչապետը մեկ առ մեկ կարդաց գրքերի վերնագրերը, առաջին փոխվարչապետը ոգևորված ավելացրեց. «Մենք իսկապես ունենք ժամանակակից լավ գրականություն, և կառավարության անդամները գրքերը մեկը մյուսին փոխանցելով՝ թող կարդան վերոհիշյալ գրքերը»։

Դե ինչ, եթե այդպես է, մենք էլ չենք զլանա ու կհրապարկենք ներկայացված գրականության ցանկը, բայցև պատեհ առիթը բաց չթողնելով ու կառավարության անդամներին երբեմն առ երբեմն հարցնելով կարդացած գրքերից: Ներկայացնում ենք ցանկը՝

Գուրգեն Խանջյան «Ենոքի աչքը»

Դիանա Համբարձումյան «Դուռը թակում են»

Վահրամ Մարտիրոսյան «Սերը Մոսկվայում»

Մհեր Բեյլերյան «Մեղքի հարյուր տարին»

Մհեր Իսրայելյան «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա»

Արմեն Օհանյան «Կիկոսի վերադարձը»

Արմեն Հայաստանցի «Մայրենիք դրոշ»

Արամ Պաչյան «Օվկիանոս», «Ռոբինզոն»

Արփի Ոսկանյան «Չի վաճառվում»

Լևոն Շահնուր «Ճանապարհորդություն սիրուց առաջ»

Հովհաննես Երանյան «Ողորմություն ֆրանսիային»

Հովիկ Աֆյան «Միս ուտողները»

Առաքել Սեմերջյան «Հետողորմյա»

Արտյոմ Գրիգորյան «Գնացք դեպի արևմուտք»

Նարինե Կռոյան «Դառնածիններ»

Լիլիթ Կարապետյան «Մենախոսություն երկու ձայնով»

Գրիգ «Հիսուսի կատուն»

Արամ Ավետիս «Կույր կետադրություն»

Արթուր Միկոյան «Օտար լույս»

Հրաչյա Սարիբեկյան «Երկվորյակների արևը», «Ապուշների ուղևորությունը», «Այնտեղ աչքերդ, երբ բացես»

Հովհաննես Թեքգյոզյան «Փախչող քաղաքը»։