Քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել Հայկ Գրիգորյանը: Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Շնորհավորում ենք պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ: Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքներն ու օրինականության մյուս երեսը: Մենք պետք է 100 տոկոսով ապահովենք օրինականությունը: Ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն հենց այս տրամաբանությամբ կգործի», - Հայկ Գրիգորյանին շնորհավորել ու իր մաղթանքներն է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահն էլ շնորհակալություն հայտնելով վստահության համար` ասել է, որ բռունցքով արդարացնելու է վարչապետի վստահությունը և որևէ կաշկանդվածություն չունի իր լիազորությունների իրականացման մեջ: