Չնայած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Արգենտինայի ընտրանու ձախողմանը (դուրս են մնացել մեկ ութերորդ եզրափակչից՝ 3:4 հաշվով զիջելով Ֆրանսիայի հավաքականին) Խորխե Սամպաոլին կշարունակի գլխավորել երկրի ազգայինը: Նրա հետ պայմանագիրը կնքված է եղել հինգ տարով, սակայն կարող է վաղաժամկետ ընդհատվել Ամերիկայի գավաթի (2019թ.) խաղարկումից հետո: Պայմանագրի կնքման ժամանակ հեռատես մարզիչը հասել էր նրան, որ գործարքի վաղաժամկետ ընդհատման դեպքում երկրի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորվի ութ միլիոն դոլարի փոխհատուցում վճարել:

Իսկ ահա իսպանացիները, ովքեր նույնպես աշխարհի այս առաջնության ձախողակներից են (մեկ ութերորդում զիջել են ռուսներին) կողմնորոշվել են նոր մարզչի հարցում: Երկրի ընտրանին գլխավորել է Լուիս Էնրիկեն, ում մարզչական կարիերայի գագաթնակետն եղել է երեք տարով հանրահայտ «Բարսելոնը» գլխավորելը: