Զոհրապ Եգանյանն իր facebook-յան էջում գրում է. «Վարչապետի որդուն բարի ծառայություն ու քանի որ բանակում չծառայածների թեման մոտ 10 տարի ուշադրությանս կենտրոնում է, տեղեկացնեմ նաև, որ ծառայած են Առաջին նախագահի որդին եւ թոռը, Երկրորդի երկու որդիներից կրտսերը, Երրորդի եղբոր որդիները, գործող Նախագահի երկու որդիները Չեն ծառայել։ Փաշինյանի որդին առաջին դեպքն է, որ ծառայության է մեկնում «հրապարակային» ու հենց Արցախ։ Կեցցե Վարչապետի ընտանիքը ու լավ կլինի, որ մեկ հանձնաժողով էլ ստեղծի, որը կուսումնասիրի թե արդյոք օրենքի շրջանակներում է եղել ներկա կառավարության անդամների, այդ թվում փոխվարչապետների չծառայած լինելու փաստը։ Ի դեպ՝ կա նախարար, որ դեռ կարող է զորակոչվել, ոնց որ թե լավ էլ առողջ է»։

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: