ԵՊՀ դասախոս Արման Ղարագուլյանը անդրադառնալով այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած ակցիաներին եւ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջին, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՈրպեսԵՊՀդասախոսեսէլիմկարծիքըհայտնեմայսօրվաիրադարձություններիկապակցությամբ... Տպավորություններս չափազանց հակասական են: Համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից թաքնված ներքին հպարտություն եմ ունեցել ԵՊՀ հանդեպ. գերազանցապես ԵՊՀ ուսանողությունն էր շարժման դրայվը ապահովում, այն դեպքում, երբ այլ բուհերի ուսանողներին անգամ ծպտուն հանել չէին թողնում..

Նույն կերպ, շարժման առաջին օրերից ուսանողների կողքին կանգնած դասախոսների մեծամասնությունը ևս ԵՊՀ իմ գործընկերն էին, առաջին բուհը, որ բացեց իր դռները շարժման առաջ էլի ԵՊՀ-ն էր.. Դա չի նշանակում, որ ես շատ գոհ եմ դասախոսի՝ այսօրվա իմ կարգավիճակից, ու որ ԵՊՀ-ն լիքը խնդիրներ չունի…

Այդուհանդերձ, կարծել եմ և կարծում եմ, որ նախորդ տարիներին ստեղծված գաղջի մթնոլորտում ԵՊՀ-ն պետական բուհերի շարքում ամենառաջադեմն էր թե՛ քաղաքացիական գիտակցության, թե՛ ընթացակարգային թափանցիկության, թե՛ երկխոսության մշակույթի առումով:

Հիմա նայում եմ լրահոսս, ամբողջ կեղտը թափվում է ԵՊՀ-ի ուղղությամբ, իսկ մնացած ԲՈՒՀ-երում տիրող ֆեոդալական բարքերից ոչ մի խոսք: Ամենայն հավանականությամբ քաղաքական հայացքների համար ուսանողների վրա ճնշում գործադրելու դեպքեր եղել են, փաստերն էլ կան, բայց որպես փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, ով մասնակցել է վերջին տարիների գրեթե բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին, պնդում եմ, որ քաղաքական հայացքների համար ոչ ինձ, ոչ էլ ֆակուլտետից որևիցե այլ դասախոսի կամ ուսանողի հանդեպ վերևից համակարգային ճնշումների դրվագների չեմ հանդիպել:

Հիմա շարժման 4 պահանջների և ընտրված գործիքակազմի մասին:

Հիմա հարց- այս կետերից որ մեկի հետ կապ ունի՞ 40-50 հոգով գիտխորհրդի դահլիճ գրավելը, ռեկտորի դիմացը դուռ փակելը, կամ էլ հացադուլը: Մարդիկ, ովքեր բողոքում են անառողջ ակադեմիական միջավայրից, մտածում են, թե ակադեմիական ոլորտում հարցեր լուծելու ի՞նչ նախադեպեր են ստեղծում…

Եվ ինչպես է այս ամենին վերաբերվում Կրթության և գիտության նախարարությունը ևս շատ կարևոր է հասկանալու համար, թե դեպի ուր է շարժվելու մեր կրթական հաակարգը...»