Այսօր, հուլիսի 9-ին, հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին բանակ զորակոչելու փաստը։ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնեց Աշոտին բանակ ճանապարհելու մեծ ուշադրության մասին և ավելացրեց, որ մի քանի օրից իր որդին էլ կհամալրի հայոց բանակը, բայց ինքը այդչափ ուշադրություն չի հանդուրժի։ «Հազարավոր տղաներ են մեկնում ծառայության, ինչի՞ համար է այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն ճանապարհելը շատ գովելի է, սակայն այսքան ուշադրությունը ճիշտ չէ»։

Նախարարը չբացառեց, որ ուշադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում պաշտոնյաների որդիները չէին մեկնում ծառայության. «Բայց ամեն ինչում կա չափ, իմ որդին էլ է շուտով մեկնելու ծառայության, սակայն ես նման ուշադրություն թույլ չեմ տա։ Հավատացեք, թույլ չեմ տա»։

                                                                                                                                      Սոնա ԳԻՇՅԱՆ