Դե ինչ, ժողովուրդ ջան, եթե էն հեքիաթում «կացին ախպերն էր կատաղել», ապա այսօրվա մեր իրականություն-հեքիաթում «ԱԱԾ ախպերն է կատաղել»: Աջ ու ձախ հատում է, ու էն հետամնաց «կացին ախպորից» անհամեմատ ավելի կատաղած է հատում, քանզի ինքը «Դռուժբա» շա՜տ «դիպուկ» ու շա՜տ «համապատասխան» անվամբ «բենզապիլայով» է դրել ու հատում:

ԱԱԾ հերթական հատածը Արտակարգ իրավիճակների մեր՝ աշխարհում իր նմանը չունեցող նախարարությունն է: Պարզվում է, էս նախարարությունում, ինչ ձեռներն ընկել է, դրել-ծախել են: Ծախել են իրենց աշխատողների համար ստացած համազգեստները և, ո՜ւմ էինք մի կտոր հաց տվել, որ չեն հասցրել աշխատողներին հագցնել ու էդպես ծախել: Բայց «ցամաք» շորերը ծախելը դեռ ի՜նչ: Սրանք էնքան վառ երևակայություն են ունեցել, որ վերցրել, հրդեհը մարելու… փրփո՜ւրն են ծախել: Ու երևի էդ պատճառով էր, որ օրեր շարունակ չէին կարողանում մի հանդամաս կազմող Խոսրովի անտառը բռնած հրդեհը մարել , ստիպված կախվեցին Ռուսաստանի փեշերից: Սակայն էդ Խոսրովի անտառի պատմության մեջ չունեցած փրփուրի կողքին ամեազիլն էն էր, որ կրակը մարելու համար մեր զույգ նախարարները մատաղ էին խոստացել:

Ժողովուրդ ջան, նկատում ե՞ք, թե ի՞նչ օրն են ընկած եղել մեր պետական մարմինները: Ի՜նչ էլ դիպուկ բառ է, է՜, «մարմին»: Քրեագիտության մեջ «մարմին» հանցագործի սև գործի արդյունք դիակին են ասում: Փաստորեն մեր պետական հիմնարկներն էլ հանցագործ ձեռքերով պետական նման «մարմին» են դարձել: Է, տեսնենք Ղազարոսի էդ մեռած մարմինը վերակենդանացնել կլինի՞․․․

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ