Կառավարությունից մեր վստահելի աղբյուրները փոխանցում են, որ հայազգի հանրահայտ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը զրուցակցից խնդրել է քննության առնել նրա կողմից ղեկավարվելիք Հայաստանի հավաքականի կազմում իր ուժերի օգտագործման հնարավորությունը: Հանրահայտ ֆուտբոլիստը  նկատել է, որ հաշվի առնելով հանրապետությունը քայլարշավով անցնելու ընթացքում ապագա վարչապետի հանդես վերած ֆիզիկական լավ ցուցանիշները, ինքը միանգամայն հնարավոր է համարում Նիկոլ Փաշինյանի ուժերը ձախ եզրային դիրքում օգտագործելու տարբերակը:

Հանդիպման ընթացքում բարձրացվել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերեացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ֆուտբոլային հետագա ճակատագրի հարցը: Ջորկաեֆը նկատել է, որ եթե մենք իրապես ուզում ենք ունենալ մրցունակ ու մարտունակ հավաքական, Ռուբեն Հայրապետյանի ուժերը լավագույն դեպքում հնարավոր կլինի օգտագործել «ավուտչիկի» դերում: