ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը facebook-յան էջում գրել է․ «ՏՈՒԳԱՆՔ ԿԱՐՈՂ Է ԿԻՐԱՌՎԵԼ ԱՐԴՅՈՔ՞

Եթե օտարերկյա քաղաքացին ունի նաև ՀՀ քաղաքացիություն, այսինքն երկքաղաքացի է, ՀՀ-ում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման, այսինքն բնակության ռեժմի խախտման վարույթ չի կարող հարուցվել և վարչական պատասխանատվության չի կարող ենթարկվել:

Եթե ՀՀ քաղաքացին անձնագիրը կորցրել է կամ բնակվում է անվավեր անձնագրով, դրա համար չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության: Քաղաքացին կարող է դիմել անձնագիրը փոխանակելու կամ կորած անձնագրի փոխարեն նորը ստանալու համար:

Իրազեկված լինելը անձի իրավունքների պաշտպանության լավագույն միջոցներից մեկն է»:

Մեր կողմից. 
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: