Հունիսի 8-ին Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի է ունեցել ֆուտբոլային մեծ հանդիսություն: Մեր հայրենակից, մոսկվաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանի ջանքերով, ով ժամանակին մեծ տոնի վերածեց հայկական ու առհասարակ խորհրդային ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակը, կազմակերպվեց մրցամարտ Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի ֆուտբոլային լեգենդների միջև: Հանդիպումն այդ շահել են հարավամերիկացիները՝ եվրոպացիների դարպասը խոցելով հինգ անգամ՝ սեփականը միայն երկուսը բաց թողնելով: Հաղթողներից գոլերը հեղինակել են Բատիստուտան, Բեբետոն, Սավիոլան, Ռոսարիոն (վերջինս դարձել է դուբլի հեղինակ), պատվողներից գոլերը խփել են Ֆիգուն ու մեր հայրենակից Ջորկաեֆը, ով ժամանակին աշխարհի չեմպիոն է դարձել Ֆրանսիայի ընտրանու կազմում: Ի միջի այլոց հանդիպմանը մասնակցել է մեր ևս երկու հայրենակից: Եվրոպայի ընտրանու դարպասն առաջին կեսում պաշտպանել է Ռոման Բերեզովսկին, իսկ լեգենդար Խորեն Հովհաննիսյանը խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսում: