Արարատ Զուրաբյան, ԱԺ պատգամավոր. «Հարցը պետք է բարձրաձայնվեր և ես բարձրաձայնեցի: Ես պարտավոր էի բարձրաձայնել և հիշեցնել Վանո Սիրադեղյանի մասին: Կարծում եմ՝ շատերի համար պարզ է, թե Վանոն ինչու է հետապնդվել: Նույն իշխանությունները Վանոյի և նման մարդկանց մեջ վտանգ էին տեսնում»:

Դո՛ւ պարտավոր էիր և դու բարձրաձայնեցիր: Դո՛ւ պարտապան էիր և դու հիշեցիր: Արգո Զուրաբյան, շատերի համար, այո, պարզ է, թե ինչու է Վանոն հետապնդվել: Իսկ քչերը մինչ օրս մտորում են, չեն կռահում՝ բան ու գործ թողած էդ ինչու հանկարծ ընկան Վանոյի հետևից: Ահա, թե ինչու պարզվում է: Պարզվում է, որ Վանիկ Սմբատիչը պաշտոնական ուղևորությամբ գտնվելով Փարիզում՝այցելում է Կարմիր լապտերների հանրահայտ Պիգալ փողոց, փորձի փոխանակման կարգով փոխառնչվում է սևամորթ մի կուրտիզանուհու հետ, որի համար վճարում է ուղիղ 5000 ֆրանկ: Նաև պարզվում է, որ ՆԳ նախարար Սիրադեղյանի ղեկավարած հատուկ ահաբեկչական ծառայությունը ձեռքի հետ մի քանի հայտնի մարդ է շարքից հանել:

Պարտավորված-պարտապան տիար ԲՀԿ-ական Արարատ, ըստ Սիրադեղյանի, նույն իշխանությունները Արարատ Զ.-ի և նման մարդկանց մեջ ի՞նչ են տեսնում: Չէ որ ժամանակին ինքդ բռնադատվեցիր և ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի, այսօր-վաղն էլ հստակ պարզ չէ, թե ում կողմից:

Պարզաբանիր,պաղատում եմ…