Դավիթ Սանասարյան, ՀՀ կառավարության պետական վերահսկողության ծառայության պետ. ‹‹Չենք կարող հոտած համակարգի վրա ստեղծել նորը››:

Այո՝ անհնար է նոր կոշիկ հագնել (կոշիկը հորթի կաշվից է) և քաղաքակիրթ մարդ համարվել, երբ հոտած են գուլպաներդ (գուլպան, բնականաբար, մետաքսյա է): Այո՜, այո՜, անպարկեշտ է նեխած ձվով ու հին յուղով ազնվական ձվածեղ սարքել: Անհրաժեշտ է, որ ձուն ածի կչկչան հավը, յուղը մատուցի կարմրաշեկ կովիկը: Ձուն թարմ է, յուղն արդար է, ձվածեղն էլ, բնականաբար, անմահական է:

Այսպիսով՝ ինչո՞ւ չեք պետական հոտած համակարգը ենթարկում քիմմաքրման: Պետական խարխուլ շարժակազմը ինչո՞ւ չեք ենթարկում տեխզննման: Այս առողջարար գործընթացներն անտեսելով՝ այս ու այն տեղ նշանակում եք հոտած համակարգի հետևորդներին, զանազան նախարարիկների, զարմանազան օգնականների:

Պարզաբանիր, պաղատում եմ…