Ինչպես արդեն գիտեք, իսկ մենք Ձեզ այղ մասին առաջնահերթ ենք ներկացրել, Նիկոլ Փաշինյանի օրոք հարկային մուտքերը 2 տոկոսով (մոտ 2 միլիարդ դրամ) աճել են նախորդ տարվա նույն՝ մայիս-հունիս ժամանակահատվածի համեմատ: Բնականաբար, ողջունելով այդ աճը, «Հենքը», «գնաց այդ աճի հետևից» ու նկատեց, որ աճի «հորմոնը» երեք աղբյուրից է գալիս:

Առաջին աղբյուր -Ոսկու խանութների, բրենդային կոշկեղեն-հագուստեղենի մարկետների, գերթանկարժեք, «ախպերն ախպորը չի՛ տա» «մակնիշի» ընծաների էլիտար վաճառասրահների, էս շոգին՝ մուշտակ վաճառող օջախների, առևտրի հնարավոր ու անհնար մնացած կետերի աննախադեպ «բումը»: Առանձակի պահանջարկ էին վայելում «Նիկոլետի Կլասիկ», «Նիկոլետի Գոլդ» մակնիշի բազմոցները: «Հենքն» սկսեց կասկածել, որ էդ անտերները (այսինքն՝ Սերժի անտեր թողածները) հաստատ տեր են որոնում, ուստի մոլի՛ նվեր են առնում, որ տանեն, իրենց նոր «հրամանատարներին» իրենցով անեն, դրանց քար սիրտը շահեն: Մեր հաշվարկներով՝ էդ երկու միլիարդից մեկ միլիարդի աճը դրանց «հայրենանվեր աշխուժության» արդյունքում է եղել:

Երկրորդ աղբյուր -Աննախադեպ աշխուժացել են նաև Երևան-Փարիզ, Երևան-Լոնդոն, Երևան-Լոս, Երևան-Մոսկվա, անգամ Երևան-Պեկին երթուղիներով ուղերթները, կատաղել է ճամպրուկների, ճանապարհորդական, տուրիստական գործածության իրերի, ուրիշ երկրում դեֆիցիտ, ստեղ՝ թափած ապրանքների առևտուրը: Աճի այս մեղավորները նրանք են, որոնց այն օդանավերից չիջեցրին, որոնցից Սաշիկին ու իր բախտակիցներին իջեցրին: Մեր հաշվարկներով՝ հիշյալ 2 միլիարդից մոտ կես միլիարդը այս «երջանիկների հայրենանվեր սրտի դողից» է:

Երրորդ աղբյուր -Իսկ ամենասրտառո՜ւչը էն մնացած կես միլիարդի աճի աղբյուրն է: Այդ աճը ԱԱԾ-ից ընդմիշտ գոհ ու շնորհակալ Շմայսի և «առաջն» ու «հետոն» խառնող Գալուստի նկարներով մայկա-տրուսիկի (ընդսմին՝ և՛տղամարդկանց, և՛կանանց) աննախադեպ փթթող առևտրի արդյունքում է: Այդ «հանդերձներին» դաջված պատկերներից մեկում, զորօրինակ, Շմայսի ձեռքին ԱԿ-74 է՝ վրան մակագրություն. «Գոհ եմ ու շնորհակալ՝ հավերժ ձեր Շմայս», իսկ մի ուրիշ «հանդերձի» վրա Գալուստ Սահակյանն է՝ վրան մակագրություն. «Մենք հիմա Նիկոլից առա՞ջ էինք, թե՞ հետո… Թե՞ իրա օրոք: Դե քանի որ Գալուստ Ոսկեբերանն իր բացառիկ անտրամաբան տրամաբանությամբ ամեն ինչ քարկապ է գցում, ճիշտն ասած էս վերլուծությունից հետո մենք էլ նրա նման սկսեցինք խառնել, թե ժամանակային ինչ չափում ենք գտնվում՝ Նիկոլից առա՞ջ, Նիկոլից հետո՞, թե՞ Նիկոլի օրոք: է, Էնշտեյնն էլ ըլներ, Գալուստի ձեռը՝ էլի կցնդեր։