Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի վերջին մասնակիցն ի հայտ եկավ Խորվաթիա-Ռուսաստան դիմակայությունում: Ռուսները, որ առանց այն էլ այս առաջնությունում գլխից վեր էին թռել մեկ քառորդ հասնելով՝ կարողացան առաջինը հասնել հաջողության, սակայն ձեռք բերածը պահպանել չհաջողվեց: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1: Լրացուցիչում առաջինը գոլ հեղինակեցին խորվաթները, սակայն նրանք էլ չկարողացան տեր կանգնել առավելությանը: Այստեղ էլ գրանցվեց 1:1 հաշիվը: Բանը հասավ հետխաղյա տասնմեկմետրանոցների, որն էլ ի հայտ բերեց կիսաեզրափակչում Անգլիայի ընտրանու մրցակցին: Այն Խորվաթիայի հավաքականն է: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել ենՖրանսիայի ու Բելգիայի ընտրանիները։ Հանդիպումները կայանալու են հուլիսի 10-ին ու 11-ին: