Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի երրորդ հանդիպումը: Անգլիայի ընտրանին երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթեց Շվեդիայի հավաքականին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Խորվաթիա-Ռուսաստան դիմակայության հաղթողը: Նկատենք, որ շվեդներն ըստ էության ոչինչ չկարողացան հակադրել տարածքային մեծ առավելություն ունեցող մրցակցին, իսկ թե ունեցան էլ պահեր, դրանք հաջողությամբ չեզոքացրեց անգլիացիների դարպասը կողպած Փիկֆորդը: