Գարիկ Սարգսյանն իր facebook-յան էջում գրել է «Ջրային կոմիտեում կարծես թե սխալ են հասկացել իրենց առջև դրված խնդիրը։ Նախնական պայմանավորվածության համաձայն Արտաշատից֊Վեդի ձգվող ջրանցքը 3 օրով ցամաքեցվելու էր, որպեսզի նրանում մաքրման աշխատանքներ իրականացվեին` հետագայում ջրի անխափան ընթացքը ապահովելու համար։ Բայց ինչպես տեսնում եք բուլդոզերը միայն հրում է տիղմն ու ջրանցքում եղած աղբը և թողնում, որ հետագայում ջրի առատ հոսքը մաքրի և տանի ջրանցքի եղած պարունակությունը։
Շատ անարդյունավետ մեթոդ է ընտրված մեր գործընկերների կողմից, քանի որ օրեր անց կանգնելու ենք նույն խնդրի առաջ, իսկ նման երաշտ տարում, ինչպիսին այս տարին է, մեկ օր նույնիսկ գյուղացուն ոռոգման ջուր չմատակարարելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ 
Բացի այդ, տեղին կլինի նկատել, որ նման աշխատանք պետք է կատարված լիներ վաղ գարնանը, ինչի համար բյուջեից ՋՕԸ֊երին բավարար գումարներ են հատկացվում։
Տղե՛րք, եթե Ձեզ մոտ չի ստացվում, ապա պետք չի իզուր թոզ փչել, իսկ վաղը կանգնել կոտրված տաշտակի առջև։ 
Եկեք չչարաշահենք մեր գյուղացի ժողովրդի համբերությունը, ով 40 աստիճան արևի տակ բերք է մշակում, իսկ ձեր թերացման պատճառով կարող է ամբողջը կորցնել»։





Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: