Ռուբեն Շուխյանն իր facebook-յան էջում գրել է «Մի նորություն Մոսկվայում կայացած հանդիպումից.
Երեկ ուշագրավ տեղեկատվություն տարածվեց, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվա կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Հայաստանի դեսպանատուն և օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ելույթով, որը հայերեն էր՝ ռուսերենի զուգահեռ թարգմանությամբ: 
Այդ փաստը անսպասելի է եղել ներկաներին համար, բայց նաև հաճելիորեն զարմացրել է նրանց, քանի որ թերևս առաջին անգամն է լինում, որ Հայաստանից ժամանած պաշտոնյան ռուսալեզու լսարանի մոտ հանդես է գալիս իր երկրի պետական լեզվով: 
Առաջին հայացքից այս ամենը կարող է ընդամենը մանրունք թվալ, բայց փաստենք, որ սա ամբողջությամբ տեղավորվում է նոր կառավարության այն ուղերձների տրամաբանության մեջ, որ ռուս-հայկական հարաբերություններում «տիրոջ և ծառայի» մակարդակի հարաբերությունների էջը անհրաժեշտ է վերջապես փակել և պետք է այսուհետ բացել արժանապատիվ միջպետական հարաբերությունների նոր էջը»:

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: