ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյան. ‹‹Նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք››:

Տիար Սարգսյան, նույն ինքը՝ Արմեն Լոնդոնսկի, եկ պարզաբանենք, թե արդյոք ո՞րն է ‹‹հզոր երկիրը››՝ մոտ ապագայում Ձեզ սպասելիք Բաղրամյան 26-ի պատուհանից, քանի որ նախկին նստավայրից շուտով օտարվելու ես խորովածի նկատմամբ անսանձ կիրք ունենալու ու հարկից բնակիչներին հոտախելառ անելու համար: Գուցե դա Հայաստանի ողջ լեռների ամուլսարացո՞ւմն է: Միգուցե երկրի բոլոր մանուկների համար ձեռամբ Արմենի բիֆշտեքս պատրաստե՞լն է:

Նոր Հայաստանում, ինչ խոսք, պետք է նոր լինի ամեն բան: Թերևս այսպես, Էլթոն Ջոն ԼԳՏՊ դրոշակակրի հետ համահայկական գերհարցերի քննարկմամբ դուք փորձեք հզորացնել ՀՀ-ն և զորեղացնել նրա քաղաքացիներին՝ ծածանելով ծիածանագույն դրոշնե՞ր… Մինչ օրս Դուք կերտում եք Ձեր երազանքի նոր և հպարտ Հայաստանը Ամուլսարով, Էլթոն Ջոնով և բարեգործական բիֆշտեքսներով: Այսպե՞ս է,թե՞ Ոչ:

Պարզաբանիր,պաղատում եմ…