ՀՀ կառավարության ամառային նիստերը զարզանդելի են: Ինչո՞ւ: Շատ պարզ: Վարչապետը կոստյումի մեջ է պարփակված և պարանոցին փողկապ է ագուցել: Կառավաության անդամները՝ նույնպես: Ի՞նչ խորհուրդ ունի սա, անկռահելի է: Բայց վախ է ներշնչում: Իսկ եթե գալիք սեպտեմբեր ամսին, պահպանելով հագուկապի նորաբնույթ այս ձևաչափը վարչապետն ու նախարարները բաճկոն հագնե՞ն… Գուցե այստեղ մի վեհաշունչ խորհուրդ կա խորին: Միգուցե վարչապետը հայոց և նորաթուխ նախարարները մեր աչքից անտես ազգափրկիչ գործեր են ձեռնարկում՝ ինքնախարազանվելով ահա նման եղանակով:

Հ.Գ. Ի դեպ կառավարության ամառային նիստերը մեկնաբանող որոշ հեռուստաընկերությունների հաղորդավարներ ոչ միայն պիջակ են հագնում և պճնվում են փողկապով, այլև… կրում են ենթապիջակ, այն է՝ ժիլետ:

Զորավոր է Նիկոլի հմայքը: