Մանե Բաբայանն իր facebook-յան էջում գրել է «Այսօր կառավարության շենքի մոտ ականատեսը եղանք մի զարհուրելի դեպքի, որտեղ 2 ոտքը կտրած մի մարդ նստած էր աստիճաններին ու այդ պահին իր կողքով անցավ Մեծն Գերազանցություն՝ Արարատ Միրզոյանը․․․․ ուրեմն մարդը հույսով ու աղերսագին կանչեց ու անունով դիմեց որ վերջինս մոտենա նրան․․․․ բայց փոխվարչապետը անտարբեր ու արհամարքով անցավ նրա հենց կողքով ասես չի էլ տեսել,,,, տեսնելով փոխվարչապետի այս պահվածքը ու դուխով կառավարական շենք մտնելը վազեցի հետևից որ ասեմ, մի վարկյան մարդը ձեզ էր կանչում, կյանքում առաջին անգամ գնացի որ փոխվարչապետի հետևից ես էլ իբր դուխով դուռը բացեմ ու հետևից կանչեմ, տեսնեմ դռները պինդ փակած են․․․ մի ուրիշ տիպի անակնալի եկա․․․․․ հետ գնացի մարդու մոտ, մարդը պատմեց որ Տավուշի մարզից եկել է Մասիվի հիվանդանոց որ բուժում ստանա․․․․ բժիշկը ոտքերը մշակելիս շատ կոպիտա եղել ու որ խնդրել ա սկոչ չկպցնի քանի որ ուռում ա ու մեծ մեծ փուչիկներ տալիս, քանի որ ի ծնէ ունի շաքարախտ, բժիշկը նրան ծեծի ա ենթարկել, ծոծրակին ու գլխին խբել նենց, որ աչքերի առաջը սևացել ա ու մի կերպ հիվանդանոցից առանց ոտ փախել․․․․

Հիմա կարևորը․ Հարգելի կառավարություն, դուք ինձ ու իմ նման մարդկանց որոնք ՀՀ-ում կազմում են մոտ 10%, 1000 տարի պետք չէք, քանի որ մեր տեսակը նույնիսկ ճահճի մեջ կարող է ծաղկել․․․ մենք տարիներ ի վեր, հիմնականում 2008-ից սկսած պայքարել ենք որ ունենանք նորմալ իշխանություններ ոչ թե անձամբ մեզ համար, այլ հենց էն 90 տոկոսի համար, որոնք որ ինվալիդ են, սոված են, չքավոր են, անճար են ու տենց շարունակ․․․․․ Եթե երեկ մեկ, այսօր 2, դուք արդեն ՊԱՏ եք դնում ձեր միջև ու իմ երկրի հաշմանդամի միջև, ինձ համար ինչ տարբերություն Սերժի մարդն ես, թե Նիկոլի, թե Բալակ Թազի՞ Մենք քեզ բերել դրել ենք իշխանության, որ դու մարդուն ձեռք մեկնես ու գետնից, ընկած վիճակից բարձրացնես,,, ինչի որովհետև մեր համար "պազոր ա" մեր հայրենակիցներին այդ վիճակում ու դիրքում տեսնելը, քանի որ նրանք լիովին արժանի էն մարդավայել կյանքի․․․․ Չէի պատկերացնում, որ իրականում այդքան մանր աչքերով, բզով ծակած, մի հասարակ մողես ես, քանի որ բեմի վրաից ու հեռվից բարձրահասակ էիր թվում, նայի մի հատ չփչենք արագի մեջ ընկնես, պարոն սութի փոխվարչապետ !!!

Եթե կան մտահոգ քաղաքացիներ որ կցանկանան այդ մարդուն օգնել, նա ընդամենը ցանկանում էր բուժվել, բացի Մասիվի հիվանդանոցից, ու նաև պատերազմի մասնակից էր, խնդրեմ հեռախոսահամարը, 077 18 17 25 Սերգեյ

Կից ներկայացնում եմ վիդեոն, որ տեսնենք»։

 

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: