Աշխարհի ամենահայտնի ու ամենահարուստ ֆուտբոլիստներից մեկը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, հավակնում է դառնալ Քարդաշյանների մրցակիցը։ Daily Mail-ը գրում է, որ ֆուտբոլիստը պատրաստվում է շուտով սեփական իրապատում շոուն թողարկել։ Այն նախատեսված է լինելու Facebook Watch-ի համար: Դա հնարավորություն կտա ֆուտբոլիստի երկրպագուներին ծանոթանալ նրա անձնական կյանքին, տեսնել՝ ինչպիսին է նա սիրելիի, երեխաների ու ընտանիքի մյուս անդամների շրջապատում: Շոուի 13 սերիայի համար Ռոնալդուն կարող է ստանալ 10 մլն դոլար։ Նման քայլով պորտուգալացին լուրջ մրցակից կդառնա Քարդաշյանների համար։ Վերջիններս էլ թողարկել էին իրենց "Keeping Up With the Kardashians" շոուն։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ