Բելգիական Լիեժ քաղաքում այսօր տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով չորս մարդ է սպանվել՝ այդ թվում հարձակման հեղինակը և երկու ոստիկան, հետաքննվում է որպես ահաբեկչություն: Այս մասին հայտարարել է Լիեժի դատախազը: Ինչպես փոխանցում է TACC լրատվական գործակալությունը, երիտասարդ տղամարդը դանակով հարձակվել է կին ոստիկանների վրա, խլել նրանց զենքը և սպանել երկու ոստիկանի, ինչպես նաև այդ պահին մեքենայով անցնող վարորդին:

Դրանից հետո հարձակվողը փախուստի է դիմել դեպի այդ տարածքում գտնվող դպրոց, որտեղ պատանդ է վերցրել հավաքարարին: Ուժայիններին հաջողվել է չեզոքացրել նրան և ազատ արձակել պատանդառված կնոջը:

Բելգիացի իրավապահները պարզել են, որ հարձակման հեղինակը 36-ամյա Բենջամեն Էրմանն է: Հայտնի է նաեւ, որ  նա մանր հանցագործությունների համար անցյալում ազատազրկման էր դատապարտվել: Հաղորդվում է, որ հենց բանտում էլ դարձել է ծայրահեղական գաղափարներրի կրող: