Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն, քահանա Վահրամ Մելիքյանը:

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը», -ասվում է նրա գրառման մեջ:

Գրառման մեջ նաև ասված է, որ նախաձեռնության անդամները փորձում են բռնություն գործադրել: