Հուլիսի 5-ին Տաշքենդում կայացել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի /IWF/ գործադիր խորհրդի նիստը, տղամարդկանց ու կանանց համար առաջարկվել նոր քաշային կարգեր, ինչը բնականաբար նշանակում է, որ անցյալի գիրկն են անցնելու նախկինում սահմանված աշխարհի ռեկորդները, քանի որ եղած քաշային կարգերը հանվում են շրջանառությունից: Տղամարդիկ այսուհետ մրցելու են ՝ 55, 61, 67, 73, 81, 89, 96, 102, 109 և +109 կանայք ՝ 45, 49, 55, 59, 64, 71, 76, 81, 87 և +87կգ քաշային կարգերում։

Փոփոխություններ են արձանագրվել նաև օիմպիական խաղերի քաշային կարգերում ու քաշերի թվաքանակում: 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի համար հաստատվել են հետևյալ քաշային կարգերը՝ տղամարդիկ. 61, 67, 73, 81, 96, 109, +109, կանայք. 49, 55, 59, 64, 76, 87, +87:

Պատանեկան մրցաշարերը ևս անմասն չեն մնացել նորամուծությունից: Այստեղ էլ թե փոխվել, թե հաստատվել են նոր քաշային կարգեր: Պատանիները կմրցեն 49, 55, 61, 67, 73, 81, 89, 96, 102, +102, աղջիկները՝ 40, 45, 49, 55, 59, 64, 71, 76, 81, +81կգ քաշային կարգերում։

Սոնա ԳԻՇՅԱՆ