Աշխարհահռչակ Universal Music ձայնգրման ընկերությունը գրագողության մեջ մեղադրել է «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի հաղթող, Իսրայելի ներկայացուցիչ Netta-ին: Ընկերության ներկայացուցիչները նախազգուշական նամակ են ուղարկել, որում նշել են, որ վերջինիս “Toy” երգը ռիթմով և հարմոնիայով չափազանց նման է The White Stripeս ռոք խմբի “Seven Nation Army” երգին, որը թողարկվել է 2003 թվականին:

«Ցանկացած երգի ռիթմ կարող է նման լինել մեկ այլ երգի ռիթմին: Ինձ թվում է՝ մեղադրանքներում նրանք շատ հեռուն են գնացել», -դիմադարձել է փաստաբան Ռոն Լեվինթալը:

Երգի հեղինակ, հայտնի երգահան Դորոն Մեդլին էլ իր տարակուսանքն է հայտնել կատարվածի առնչությամբ և մեկնել է ԱՄՆ խնդիրը պատշաճ ձևով հարթելու և կարգավորելու համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերոնշյալ երկու երգերը ՝ թողնելով ձեր դատողությանը, թե որքանով են ռիթմի և հարշոնիայի բաղադրիչմերով դրանք նման:



Ալեն Ավագյան