Որքան էլ ֆուտբոլային աշխարհին Նեյմարը հայտնի է որպես մեր օրերի ամենատաղանդաշատ ֆուտբոլիստներից մեկը, հայտնի է նաև, որ մարզադաշտում նա աչքի է ընկնում սիմուլյացիներով: Դրանք այնքան ակնհայտ են ու այնքան հաճախակի, որ անգան առանձին հաշվարկ է արվել, թե բրազիլացին նման վարվելակերպով որքան խաղաժամանակ է կորզում իր թիմի համար: Համաձայն այդ հաշվարկների, աշխարհի այս առաջնության չորս խաղում Նեյմարը ընդհանուր հաշվով խոտածածկի վրա գալարվել է 13 րոպե 50 վայրյան: Առյուծի բաժինը հասնում է Մեքսիկայի ընտրանու հետ խաղին: Այստեղ բրազիլացին իր հավաքականի համար «տնտեսել» է 5 րոպե 30 վայրկյան: