Ուրուգվայ-Ֆրանսիա, Բրազիլիա-Բելգիա խաղերով այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ քառորդ եզրափակիչը: Հանդիպումները Երևանի ժամանակով 18.00-ին ու 22.00-ին են, հեռարձակվելու են հանրային հեռուստատեսությամբ: Եթե նկատում ենք, զույգերը կազմածներից երեքը նախկինում կրել է աշխարհի չեմպիոնի կոչումը, ու այդ շքահանդեսում Բելգիայի ընտրանին միակն է, որ առհասարակ խոշոր մրցաշարերում չի հասել մեծ հաջողությունների, ինչը բնավ էլ չի նշանակում, որ այն իր զույգի ամենաթույլ օղակն է: Հիշենք, թե ինչ բարձրակարգ ֆուտբոլ են բելգիացիները ներկայացնում այս առաջնությունում, ինչպիսի գոլառատ խաղ են ցուցադրում: Հարկավ ենթադրությունների պակաս չկա, սակայն եկեք չմոռանանք, որ ամեն ինչ որոշվում է խաղադաշտում: