Ա՛յ էս երգը շուրթին՝ Սաշիկն արդեն իր իրերը կապել ու ընտանիքով օդանավ էր նստել, երբ երգն այդ փոքր-ինչ խմբագրած՝ «Սա-շի՛կ խո-չե՜տ Ռաս-տո՛վ» քայլերգելով՝ ԱԱԾ հայոց արծիվներն էկան, նորից Սաշիկի թևն ընկան, տարան… Ու՞ր: «Նվագախմբի տղաների» Զավենին հարցրեք, կասի՝ ուր:

Բայց անգամ այդ «Ռաստովն» էլ հարցականի տակ է, քանզի ռուսներն, արդեն կանխազգալով Սաշիկի եղբոր գլխին նախապատրաստվելիքը, հիմիկվանից զգուշացնում են, թե՝ «Ոչ մի Ռաստով: Ռաստով նե բեզռազմեռնիյ: Յանուկովիչի պատճառով իրենց «զահլեն էնքան գնաց, որ երկրորդ Յանուկովիչի զահլա էլ չունեն»:

Իսկ ամենազարմանալին էս պատմության մեջ գիտե՞ք որն է: Հա՜յ ժողովուրդ ջան, ամենազարմանալին այն է, որ ԱԱԾ-ն Սաշիկի տանը 9 ժամ խուզարկություն է անում ուղիղ 9 ժամ ա՜յն բանից հետո, երբ, ի՜նչ կա, Սաշիկը արդեն մաքրել-հավաքել, հետքերը ջնջել, Փարիզ է գնում, (հազա՜ր ներողություն՝ Փարիզ էր գնում), բայց ԱԱԾ-ն էլի զենք ու գումար է հայտնաբերում և անգամ գեղանկարի խե՜նթ Սարգսյան ընտանիքի մի գեղանկար…

Դե ինչ, Կամ Սաշիկն էր փողերը թողել-գնում, կամ ԱԱԾ-ն, թափի տակ, Սաշիկի ախպոր տունն է մտել, 9 ժամ խուզարկել: Ու եթե փողերդ թողել-գնում էիր, ապա՝ «Դատարկ ջեբով ո՞ւր էիր գնում, Սաշիկ ջան»: Ստեղ Փանոսի կնոջ հարցին նորից պատասխանում է «Նվագախմբի տղաների» Զավենը…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ