Երբ ձեր խոնարհ ծառան «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում տեսավ դրա հոգաբարձուների խորհրդի անդամների պատկերների Պատվո տախտակը, տեղում կարկամեց. ցավն ասելիքը իրենո՛վ արեց: Ի՜նչ պայծառ պատկերներ կան այդ «տախտակի» վրա ի Հայաստան ու ի Սփյուռս: Ու այդքան պայծառ պատկերատերերից մի՞թե ոչ մեկը մի օր չնկատեց, որ այդ Պատվո տախտակը առնչվում է մի հիմնադրամի, որ ոմն մեկի թեթև ձեռամբ շռայլորեն հանձնվել է մի խաղամոլի, որն էլ դրել-խաղում է իրենց պատվի՛ հետ։

Ազգի սրտացավ մասնիկների կողմից հիմնադրամ ուղարկված գումարները, ա՛զգ ջան, դրե՛լ, «կո՜ն» է դրել քո էդ «աչքաբաց», «ազարտով» տղեն…

Հիմնադրամի մեծարգո հոգաբարձուներ, լա՜վ, դուք էդքան տարի հե՞չ չնկատեցիք, որ «բարձել եք հոգսը» ոչ թե ազգի, այլ՝ էդ «ճարպիկ» տղու, դարձել «մասնաճյուղ բուքմեյքերական գրասենյակի» ։

Խելքներդ էդքան ծով, շնորհներդ անսպառ՝ էսքան ժամանակ հե՞չ գլխի չընկաք, թե ինչ է անում։ Մի՛ անգամ գոնե կասկած կամ առիթ չեղա՞վ՝ դրան հարցնեք, թե՝ փողերն ուր են ա՛յ… ղումարբազ լակոտ։

Չէ՜, նման լռությունը ոչ էլ ոսկի է։ Նման լռությունն այնպիսի շռայլ անտարբերություն է, որ քիչ է մնում էդ Պատվո տախտակից մի հատ աջ, մի հատ ձախ «բոլդ արած» էրկու թունդ չակերտ դնես ու․․․ Ուղղակի մարդու ձե՜ռքը չի գնում, ախր մեջները նե՜նց պատկերներ կան ու նե՜նց անուններ…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

Համահայկական հիմնադրամի հոգաբարձուները

Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հոգաբարձուների խորհրդի Նախագահ

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության Վարչապետ

Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ

Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ

Արկադի Ղուկասյան

Արցախի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ, Հոգաբարձուների խորհրդի Փոխնախագահ

Արա Բաբլոյան

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Նախագահ

Հրայր Թովմասյան

Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ

Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարար

Գրիգորի Մարտիրոսյան

Արցախի Հանրապետության Պետական Նախարար

Արթուր Ջավադյան

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի Նախագահ

Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Մխիթար Հայրապետյան

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի Նախարար

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին II

Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ I

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս

Գրիգոր Պետրոս Ի.Կապրոյեան

Հայ Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս–Պատրիարք

Զավեն Խանճեան

Հայ Ավետարանական Եկեղեցի

Սերխիո Նահապետյան

Ռամկավար Ազատական Կուսակցություն

Նազարեթ Գեորգի Սաբունջյան

Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Արամ Մալեան

Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան Կուսակցություն

Հրայր Հովնանյան

Ամերիկայի Հայկական Համագումար

Պերճ Սեդրակյան

Հայ բարեգործական ընդհանուր միություն

Կարոլին Շմավոնյան

Հայ օգնության միություն

Արսեն Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ

Շառլ Ազնավուր

Ֆրանսիա

Ալբերտ Բոյաջյան

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Վարդան Գրիգորյան

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Էդուարդո Էրնեկյան

Արգենտինա

Պետրոս Թերզյան

Ֆրանսիա

Տիգրան Իզմիրլյան

Շվեյցարիա

Սամվել Կարապետյան

Ռուսաստանի Դաշնություն

Մարկ Կիրակոս

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Վահէ Ճազմատարեան

Ֆրանսիա

Վաչե Մանուկյան

Մեծ Բրիտանիա

Ալբերտ Պողոսյան

Շվեյցարիա

Վիգեն Սեֆիլյան

Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ

Հիլդա Տիրուհի Պուրմայան

Բրազիլիա

Գաբրիել Չենբերջյան

Սիրիա

Արա Ասլան

Վերստուգիչ հանձնաժողով, Ֆրանսիա

Դավիթ Անանյան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Վերստուգիչ հանձնաժողով