573 կողմ, 50 դեմ, 45 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հավանություն տվեցին ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկը տրվել էր 2015 թվականին, ավարտն եղավ 2017 թվականին: Հաջորդիվ 2017 թ. նոյեմբերին կողմերը ստորագրեցին համաձայնագիրը:

Համաձայնագրի տեքստը նշում է, որ առկա են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ քաղաքական երկխոսությունը խորացնելու, տնտեսական համագործակցության շրջանակները ընդլայնելու, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, առևտրի, կրթության եւ այլ ոլորտներում կապերը ավելի սերտացնելու նոր հնարավորություններ:

Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԵՄ պատիրակության մամուլի ծառայությունից, Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են Հայաստանի քաղաքացիներին վերջին շրջանում իշխանության փոխանցման խաղաղ բնույթը, ողջունում են իրավապահ մարմինների կողմից ցուցաբերված զսպվածությունը՝ չնայած որոշ խաղաղ ցուցարարների անհիմն ձերբակալություններն առաջացնում են մտահոգություն: Նրանք շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ակնկալում ընդլայնել համագործակցությունը:

«Եվրախորհրդարանն այս ամփոփիչ քվեարկությամբ աջակցության ամուր ազդակ է հաղորդում ՀՀ քաղաքացիներին: ԵՄ-ն պատրաստ է աջակցել նոր կառավարության՝ բարեփոխումների ուղղությամբ ստանձնած հանձնառությունների կատարմանն ուղղված ջանքերին: Մենք նրանց հորդորում ենք շարունակել պայքարը կոռուպցիայի դեմ և ընտրական օրենսդրության բարեփոխումները՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համահունչ»,-նշել է Հայաստանի գծով ԵԽ զեկուցող Լազլո Թոքեշը:

Ա.Ա.