Թբիլիսիի Գրա Պրիում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցն է եղել Թուրքիայի ներկայացուցիչ Ֆուրքան Բույրաքը: Պայքարը եղել է չափազանց լարված, ի վերջո գրանցվել է 4:3 հաշիվը:

Քառորդ եզրափակչում արդեն Ջուլֆալակյանի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Ռուսլան Վարդանյանը:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ