Այսօր առավոտյան մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, նախատեսված են մի շարք հանդիպումներ՝ այդ թվում բնակչության հետ: Այս մասին երեկ հաղորդեց վարչապետն իր ֆեյսբուքյան էջով:

Սիսիան քաղաքում Փաշինյանը հանդիպելու է բնակիչների հետ, զրուցելու ու պատասխանելու է նրանց հուզող հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիսիանի հրապարակը մարդաշատ է։

Հանդիպումները շարունակվելու են նաև Գորիսում: Ավելի ուշ վարչապետը կայցելի Մեղրի ազատ տնտեսական գոտի:

Վարչապետի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանի այս այցն առաջինն է Սյունիքի մարզ:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ