Մարինե Մանուկյանն իր facebook-յան էջում գրել է․ «7 անուն, 7 հերոս, 7 քաջ, 7 գյումրեցի...
Ասում են 7-ը երջանկություն բերող թիվ է... Ասում են... Գյումրեցիների համար այդպես չէ, երբ խոսքը գնում է ապրիլյան քառօրյա պատերազմից... Դե՛, թասիբով ու նամուսով գյումրեցի, որ դարեր ի վեր երբեք չես ծնկել քո ցավի առաջ, թե կարող ես՝ հավատա այդ հավատալիքին...»

Խախտում եմ շարքի ներկայացման որդեգրած սկզբունքը՝ ոչ մի միջամտություն ու բացառության կարգով արձագանքում գրածին: Հուսալով՝ առաջին ու վերջին անգամ: Միշտ էլ դե՛մ եմ եղել մասնավորեցումներին՝ նման մոտեցումը գնահատելով անհարկի։ Սակայն այս անգամ Արցախյան քառօրյայում զոհված իմ հարյուր չորս լուսե բալեքը թող ներողամիտ լինեն Գյումրիի այս յոթնյակի համար, ու յոթի միջից չեմ ուզում, զավա՜կս, զավա՜կս, առանձնացնել քեզ՝ քեզ, որ մարտի մեջ մտնելուց ընդամենը կես ժամ առաջ արել էիր վերջին գրառումդ՝ «Հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք կյանքում, եթե ինչ-որ բան պատահի՝ չլացեք»:

Պատգամդ ի կատար՝ չենք լացում, բայց հո մղկտալն էլ չես կարող արգելել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱնՅԱՆ