Անդրադառնալով մեկ քառորդում սպասվելիք խաղերին՝ Ռուսաստանի հավաքականի երբեմնի գլխավոր մարզիչ Սերգել Բալախնինը նշել է, որ անձամբ իր համար Բրազիլիա-Բելգիա դիմակայությունը թիվ մեկ մրցակցությունն է. «Ինձ դուր է գալիս, թե ինչ ֆուտբոլ են ցույց տալիս թիմերը: Այն տպավորեցնող է: Ֆուտբոլիստները հոյակապ են խաղում: Եթե Բրազիլիայի կազմում աստղային ֆուտբոլիստներով ոչ մեկին չես զարմացնի, ապա Բելգիայի հավաքականում խաղում են այնպիսի ակումբներ ներկայացնող ֆուտբոլիստներ, ինչպիսիք են «Մանչեստր Սիթին», «Տոտենհեմը», «Նապոլին», «Մանչեստր յունայթեդը»: Սա չափազանց բարձր մակարդակ է»: