Նունե Մարգարյանն իր facebook-յան էջում գրել է « Իմ խմբի տղային էլ , պետ. համալսարանի կենսաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող՝ զորամասի մեջ հետեւվից կրակել էր տվել, միայն նրա համար , որ մեքենան զորամաս մտնելիս փաստաթղթեր էր պահանջել, ասել էին մանվելի մեքենան է, ասել էր կապ չունի: Հովհաննեսի հայրը մեկ տարի հետո վշտից իրեն կախեց: Հովհաննեսը մի հոյակապ երիտասարդ էր, սովորող, գիտակից, կյանքը չափազանց սիրող, պարկեշտ, դաստիարակված, մորն ու քույրերին պաշտող ... ընտանիքի միակ զավակն էր երեք քրոջ մի եղբայր, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից»։

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: