Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել ճանապարհային երթեւեկության խախտումների համար տուգանքների նկատմամբ վարչական համաներում կիրառելու հարցին: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հստակեցրել է, որ համաներում չի կիրառվի պետհամարանիշն ուրիշին տրամադրելու, հարբած մեքենա վարելու եւ մի շարք սուր իրավախախտումների դեպքում. «Այժմ ոստիկանության եւ արդարադատության նախարարության հետ համատեղ մշակում ենք օրենքի նախագիծ՝ կապված վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքում որոշակի փոփոխությունների հետ: Դրանք նախևառաջ կթեթեւացնեն քաղաքացիների տուգանքային բեռը՝ միեւնույն ժամանակ էականորեն բարձրացնելով երթեւեկության մասնակիցների կարգապահությունը»:

Ինչ վերաբերում է, թե քանի անձ է ազատվելու պատասխանատվությունից և ում է վերաբերում համաներման կետը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հստակեցրեց, որ էականն այստեղ դեպքերի քանակն է, ոչ թե անձերի, քանի որ անձը կարող է միևնույն խախտումը մի քանի անգամ արած լինի:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ