Ըստ պորտուգալական O Jogo պարբերականի, Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» աստղը համաձայնվել է տեղափոխվել իտալական «Յուվենտուս»։ Իտալական պարբերականները հայտնում են, որ Ռոնալդուն արդեն տուն է փնտրում Թուրինում։ «Ծեր սինյորան» համաձայնել է պորտուգալացու դիմաց վճարել 100 մլն․ եվրո: Իտալական ակումբը պատրաստ 30 մլն․ տարեկան աշխատավարձով «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին 4 տարվա պայմանագիր առաջարկել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուի հարաբերությունները վատացել են մադրիդյան ակումբի նախագահի հետ, ինչն էլ, հավանաբար պատճառ է դարձել այս տրանսֆերի հնարավոր կայացման։

Սոնա ԳԻՇՅԱՆ