Սիրիան ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի ԱԳ նախարարության տարածած հայտաարությունը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է նաեւ, որ Դամասկոսը, Սուխումին եւ Ցխինվալը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հաստատել դիվանագիտական հարաբերություններ դեսպանատան մակարդակով եւ զարգացնել երկկողմանի հարաբերություններ, ըստ միջազգային իրավական նորմերի եւ սկզբունքների:

Այս հայտարարությունից հետո Թբիլիսին հանդես եկավ հակազդող հայտարարությամբ, ազդարարելով, որ խզում է դիվանագիտական հարաբերությունները Դամասկոսի հետ, ի պատասխան նրա կողմից չճանաչված երկու հանրապետությունների անկախության ճանաչման: