Կառավարության այսօրվա նիստում պաշտոնյաների առջև դրված էին ոչ թե «Apple»-ի կամ այլ հայտնի ընկերությունների, այլ հայկական արտադրության համակարգիչներ:

Փաշինյանի խոսքով՝ այդ քայլը կապված է մոտեցման փոփոխության հետ, այլ ոչ թե իմիջի. «Սա մեր քաղաքական մոտեցումն է, մենք հայտարարում ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, ընդ որում, ոչ միայն ծրագրային ապահովման իմաստով, այլ նաեւ կոնկրետ արտադրանքի իմաստով»:

Նա կոչ արեց բոլոր հարկատուներին նախապատվությանը տալ հայկականին և առաջարկեց ԱԺ-ում ևս նման մոտեցում ցուցաբերել, որովհետև դա յուրահատուկ կերպով կանդրադառնա նաև Հայաստանում արտադրության զարգացմանը. «Այս քայլը միաժամանակ և՛ հաճելի է, և՛ շահավետ. դրա շնորհիվ մեծացնում ենք տեղական արտադրության եւ արտադրողների հնարավորությունները»:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ