…Բանն եղել էր այսպես:

Մեծի տագնապով Մհերն իմացել էր իր եղբոր ոչ միայն ոչ մանկական, այլ արտասովոր հրապուրանքի` ղումար խաղալու մասին ու «հանցագործը» տաք ձեռքի տակ ընկել էր թատրոն խաղալու ժամանակ, որտեղ մեկը Գիքոր էր, մյուսը` Բազազ Արտեմ: Դրանից հետո երկու եղբայր մեծավարի երկար, շա՜տ երկար զրույց են ունեցել, ու ինքը «մեծորեն» ամաչել էր խոստովանել, որ «աշխատած» փողերով ընդամենը ցանկացել էր Ռուզան քրոջը դուր եկած պստիկ գարոշկեքով չթից շրջազգեստը նվեր անել, որ Մարուսի աղջկա պես քույրն էլ տանից նախշուն հագած դուրս գա:

 

Հատված Մարտին Հուրիխանյանի «Մի թողեք ճայերը ծիծաղեն» գրքից