Հայտնի են դարձել ֆուտբոլի աշխարհի առաջնության ¼-րդ եզրափակչի զույգերն ու խաղերի օրերը։ Հուլիսի 6ին կմրցեն Ուրուգվայի ու Ֆրանսիայի, Բրազիլիայի ու Բելգիայի ընտրանիները, հուլիսի 7-ին` Շվեդիայի ու Անգլիայի, Ռուսաստանի ու Խորվաթիայի հավաքականները: Առաջինը հիշատակածները հարաբերությունները կպարզեն ժամը 18.00-ին, երկրորդները` 22.00-ին: Միբան է հստակ: Մեկ քառորդից հետո ևս աշխարհի չեմպիոն մի ընտրանի էլ հրաժեշտ կտա այս առաջնությանը: