Ֆուտբոլի աշխարհի առաջնության Անգլիա-Կոլումբիա դիմակայությունում հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ հիմնական ժամանակին (1:1) հաջորդեց լրացուցիչը (0:0) ու հաղթողը որոշվեց հետխաղյա տասնմեկմետրանոց հարվածաշարով (4:3): Այստեղ հաջողությունն ուղեկցեց Անգլիայի երիտասարդ հավաքականին ու հենց այն էլ նվաճեց մեկ քառորդում հանդես գալու իրավունքը, որտեղ մրցակիցը կլինի ժամեր առաջ Շվեյցարիայի հավաքանին հաղթած Շվեդիայի ընտրանին: Ավելորդ չհամարենք նկատել, որ Անգլիա-Կոլումբիա մրցակցությունում վերջիններս հաշիվը հավասարեցրել են մրցավարի կողմից հավելված ժամանակում, ինչն այս առաջնության այցեքարտերից մեկն է դարձել: