Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյօֆյան հերթականը գրանցել է նույնքան հերթական անակնկալը: Շվեդիայի ընտրանին կարողացել է ծնկի բերել շվեյցարացիների անհամեմատ հզոր ընտրանուն (1:0) ու դուրս եկել քառորդ եզրափակիչ: 1994 թվականի աշխարհի առաջնությունից հետո սա առաջին դեպքն է, որ Շվեդիայի ընտրանուն հաջողվում է ձեռք գցել մեկ քառորդի ուղեգիր: Եթե այսպես գնա, հնարավոր է, որ իրականություն դառնա հանրահայտ Իբրահիմովիչի ցանկությունը, ով ի պատասխան լրագրողի այն հարցին, թե որ հավաքականներին կուզենար տեսնել գլխավոր եզրափակչում, կես կատակ պատասխանել էր՝ Բրազիլիայի ու Շվեդիայի: