ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի տեղեկացմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այցի շրջանակներում Փաշինյանը կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ: ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է նաև, որ այսօր Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության է դրվելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձևի նախագծերը, որոնք ամիսներ առաջ ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից արդեն հավանության էին արժանացել:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ