Ոսկան Սարգսյանն իր facebook-յան էջում գրում է. «Ճապոնիայի վարչապետին հարցրել են, թե ո՞րն է գիտատեխնիկական ոլորտում ձեր առաջընթացի գաղտնիքը: Նա ասել է՝ մենք ուսուցչին տվել ենք վարչապետի չափ աշխատավարձ, կայսեր չափ արժանապատվություն: Մեր դպրոցներում միայն տնօրեններն են իրենց լավ զգում, նույնիսկ՝ շատ լավ, ուսուցիչները այնքան ցածր աշխատավարձ են ստանում, որ նրանց հարսանիք չեն հրավիրում: Ավագ դպրոցներն այդպես էլ չկայացան, կրկնուսույց ուսուցիչները դասերին աշակերտներին ցածր գնահատական են նշանակում, որպեսզի իրենց մոտ վճարով պարապեն: Կրկնուսույցի պարապմունքներն էլ հաճախ հենց դպրոցի տարածքում են կատարվում: Աշակերտներ կան, որ ամիսներով դասի չեն գալիս կամ Ռուսաստանում են, սակայն այստեղ գնահատականներ են «ստանում»: Դպրոցների տնօրեններ գիտեմ, որ տարիներով տեղում քարացել-մնացել են, համակարգիչը եւ համացանցը նրանց համար անհասանելի տիեզերք է: Եթե կրթական համակարգը «ռեստարտ» չանենք, մնալու ենք սրընթաց զարգացող աշխարհի հետամնաց անկյունը»:

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: