Թևին արծվի տատու արել, ագռավն իրեն արծիվ է հռչակել:

Ի՞նչ է պատահել:

Կո՛ւտն է կտրվել: Սերժն իր կուտ տվող ձեռքը լվացել, Խաչիկ Ասրյանին առանց կուտ է թողել: Դե տղեն էլ բացել համագումար, ուզում է հոգալ կուտ ու լեշի ճար…

Էդ արծիվն է, որ ճակատամարտում կենդանի զոհ է իր համար ընտրում: Իսկ ագռավը կամ լեշ պիտի ճարի, կամ կտի հույսին էս դռնից էն դուռ ընկած թափառի: Իսկ եթե Սերժն իսկապե՜ս սրա հույսին է մնացել, եթե սա նորի՜ց Սերժին է ընտրել, ուրեմն սա իր ագռավ հալով Սերժին լեշի տեղ է դրել… քաղաքական, որովհետև, ասինք, ագռավին կամ կուտ է պետք, կամ՝ լեշ: Ու քանզի Սերժը սրան կուտ տալու հնարավորություն ոնց որ թե էլ չունի, ուրեմն, էլ ուրիշ տարբերակ չկա, սա իր նախկին կերակրողին լեշի տեղ է դրել, ուզում է հիմա էլ լեշով սնվել: Բայց ախր լեշից գեշ հոտ է գալիս, իսկ քաղաքական լեշից՝ անտանելի՜ հոտ: Ագռավից եկող հոտը խառնվել լեշի հոտին, համագումարի դահլիճն է բռնել, քիչ է, դեռ ագռավը հույս է փայփայում , որ Սերժին համագործակցելու հետ մեկտեղ Նիկոլ Փաշինյանին համագործակցի…

- Ռադդ քաշի, արա՛, էդ հոտդ կպավ՝ վրիցս էլ չի պոկվի…

Այ տե՜նց. ձայնդ անսպառ, պարո՛ն վարչապետ: Կարող ա՞ դու հեղափոխություն արիր, որ ագռավ բուծես: Իսկ դու, herr Խաչիկ, աչքերդ ու «վազող» քդիդ ծակերը լա՛յն բաց. «Կարմիր բանակը վաղո՜ւց է մտել Բեռլին ու նույնքան վաղո՜ւց է Ռեյխստագը գրավել»: Շո՛ւտ էդ հիտլերյան «զամաշկեքը» թարկիր. հիշի՛ր՝ էս երկրում ոչ մեկը չկա, որի պապը Հիտլերի «մերը լացացրած» չըլնի, զգո՛ւյշ, թոռներն էլ «քոնը չլացացնեն»: Այնպես որ՝ hande hoch, herr հաուլայտեր:

                                                                                                                                 Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ