Ամերիկացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Դարեն Արանոֆսկին «Ոսկե ծիրան» երևանյան 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու, տեղեկացնում է «Ոսկե ծիրանի» ֆեյսբուքյան էջը:

«Փառատոնի շրջանակներում մենք հնարավորություն ենք ունենալու ոչ միայն հանդիպել հայտնի ռեժիսորին, այլ նաև դիտել վերջինիս ֆիլմերից երեքը՝ «Ակունք», «Սև կարապ» և «Մայրը»»,- նշված է գրառման մեջ:

Արոնոֆսկու ֆիլմերում են նկարահանվել Ռասսել Քրոուն, Էնթոնի Հոփքինսը, Ջարեդ Լետոն, Վենսան Կասելը, Հյու Ջեքմանը, Միշել Փֆայֆերը, Խավիեր Բարդեմը, Միքի Ռուրկը, Նատալի Պորտմանը, համաշխարհային կինեմատոգրաֆի երևելի այլ դեմքեր։ Արոնովսկուց բացի Հայաստան կժամանեն նաև իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզին, ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերը, ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլը։ 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 8-ին, կշարունակվի մեկ շաբաթ։


Ալեն ԱՎԱԳՅԱՆ